Փետրվարի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: