211652_close_icon
views-count3058 դիտում article-date 16:08 09-02-2016

Կրեմլը ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններն անվանել է ամենավատը՝ վերջին մի քանի տասնամյակում

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները ներկա պահին վերջին մի քանի տասնամյակների ընթացքում վատթարագույնն են: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն: «Մենք այդ կապակցությամբ շատ ենք ցավում, սակայն միանշանակ փաստում ենք, որ Ռուսաստանը այս իրավիճակի մեղավորը չէ»,-ընդգծել է նա: Պեսկովը հավելել է նաև, որ Թուրքիան ագրեսիվ ու դավաճան գործողություններ է կատարել Ռուսաստանի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր