18833 դիտում
15:34 09-02-2016
Արմավիրի մարզում 31-ամյա վարորդը «06»-ով բախվել է ծառերին ու հայտնվել ջրատարում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Խանամիրյանը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում իր վարած Վազ 2106 մակնիշի 34 DQ 998 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվելով հայտնվել ջրատարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրան օգնության են հասել քաղաքացիները:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոցից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ումուշատյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+