2032 դիտում
18:12 09-02-2016
Գերմանիայում տեղի ունեցած գնացքների բախման վայրում մոտ 700 փրկարար է աշխատում. տեսանյութ
Բավարիայում տեղի ունեցած գնացքների բախման վայրում այս պահին 700 փրկարար է աշխատում:
Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Փրկարարական գործողություններին մասնակցում են 300 ոստիկաններ, ավելի քան 200 փրկարարներ, Կարմիր Խաչի ներկայացուցիչներ:
Նշենք, որ առաջին հրշեջ-փրկարարները ժամանել են վթարից ընդամենը մի քանի րոպե անց:
Այս պահին հայտնի է 9 զոհերի մասին, ավելի քան 150 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 9-ին, Գերմանիայի հյուսիսում՝ Բավարիայում, [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/09/76626/]գնացքներ էին բախվել[/url]: Նախնական տվյալներով՝ առնվազն 8 մարդ էր զոհվել, շուրջ 100 մարդ վնասվածքներ էր ստացել:
Վիրավորներից 15-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 50-ի մոտ լուրջ վնասվածքներ կան: Բախումը տեղի է ունեցել Բադ-Այբլինգ հանգստարանային քաղաքի մոտ, Մյունխենից 60 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
Ըստ տեղեկությունների՝ գնացքներից մեկի վագոնները դուրս են եկել գծերից, մի քանի վագոններ էլ շրջվել են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1529 դիտում
22:48 02-08-2014
Գերմանիայում գնացքների բախման հետևանքով տուժել է 35 մարդ
1459 դիտում
18:40 30-04-2014
Շրի Լանկայում գնացքների բախման հետևանքով ավելի քան 70 մարդ է զոհվել
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են