211652_close_icon
views-count1837 դիտում article-date 16:06 10-02-2016

Օբաման Կոնգրեսին է ներկայացնել ավելի քան 4 տրիլիոն դոլարանոց բյուջեի նախագիծը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2017 թվականի բյոջետային տարվա դաշնային ծախսերի պլանը, որը կազմում է 4,1 տրիլիոն դոլար, հաղորդում է Reuters-ը: Նոր բյուջետային տարին կմեկնարկի հոկտեմբերից: Միևնույն ժամանակ Կոնգրեսը, որն առավելապես բաղկացած է հանրապետականներից, հասկացրել է, որ դեմոկրատ նախագահի նախաձեռնությունների մեծ մասը չի ընդունվելու: Այսպես, Օբաման առաջարկում է մեծացնել դեֆիցիտը մինչև 503 մլրդ դոլարի, մինչդեռ նախորդ տարի եկամուտների ու ծախսերի միջև ճեղքվածքը կազմում էր 439 մլրդ դոլար: Օբաման նաև առաջարկել է 50%-ով ավելացնել ԻՊ-ի դեմ պայքարին ուղղված ծախսերը և գնել մոտ 45 հազար «խելացի ռումբ»՝ GPS համակարգով:

Նմանատիպ նյութեր