Ինչպես են սնվում դպրոցականները Ճապոնիայի դպրոցներում. ֆոտոշարք, տեսանյութ
Ճապոնիայի դպրոցներում ճաշելու գործընթացը կրթական ծրագրի մի մասն է, որտեղ դպրոցականների մեջ կերտում են պատասխանատվության զգացումը և սովորեցնում ինքնուրույն լինել:
Սկսած 1-ին դասարանից նրանք հերթապահում են դասարանում, հավաքում և լվանում են սպասքը, ճաշելուց հետո հաշվում` որքան սնունդ է մնացել, քանի որ Ճապոնիայում ամեն ինչ հաշվարկով է և ոչինչ հենց այնպես չի կորում:
Ստորև բերված ֆոտոշարքում ճաշում են 5-րդ դասարանի աշակերտները: Նրանք սովորաբար ճաշում են դասարանում: Կարտոֆիլը, որից 5 աշխատակից 720 հոգու համար պյուրե են պատրաստում, ինչպես նաև տանձը` աճեցրել են դպրոցականները` դպրոցի բակում:
Ճաշից հետո երեխաները մաքրում են ատամները և սկսում մաքրությունը դասարանում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը: