211652_close_icon
views-count4294 դիտում article-date 21:14 10-02-2016

Կասյանովի վրա տորթ են նետել. տեսանյութը հայտնվել է համացանցում

Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում ոչ սլավոնական արտաքինով անհայտ անձինք` մոտ տասը մարդ, հարձակում են կատարել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Կասյանովի վրա: Նրանք տորթ են նետել «ՊԱՌՆԱՍ» կուսակցության նախագահի վրա և սպառնացել: «Այդ ամենից հետո նստել են մեքենա ու հեռացել»,- լրատվամիջոցին ասել է Կասյանովը: Հենց ինքն էլ ոստիկանությանը հաղորդում է տվել հանցագործության մասին: Ոստիկանության մոսկովյան բաժանմունքը սկսել է հետաքննություն իրականացնել: Ավելի ուշ Կրեմլից հայտնել են, որ այդ ամենը կապ չունի Ռամզան Կադիրովի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր