211652_close_icon
views-count37956 դիտում article-date 14:32 05-03-2017

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկերից մեկի խոցման տեսանյութը հայտնվել է համացանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ ադրբեջանցիները համացանցում անօդաչու թռչող սարքով նկարահանված տեսանյութ են տեղադրել։ Օգտատեր Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսանյութը պատկերում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Shuli Hakobyan-ի կողմից 6-րդ ՊՇ 155 մ/դ մատույցներում ադրբեջանական տանկի խոցման և այրվելու կադրերը։ Իսկ YouTube-ում նա արել է հետևյալ մեկնաբանությունը. «Այս տեսանյութը վերցված է ադրբեջանական տեսանյութից, որտեղ երևում է թալիշյան կորուսյալ դիրքերի ուղղությամբ իրենց տանկային գրոհը։ Խոցվողն ադրբեջանական տանկն է, ոչ թե հայկական, այդ դիրքերում մենք տանկեր չենք բարձրացրել։ Տեսանյութում երևացող բոլոր տանկերն ադրբեջանական են։ Շուլի Հակոբյանը կրակել է 153 մարտական դիրքից դեպի 155-ի մատույցներ։ Սա իր խոցած առաջին տանկն է, հետո խոցել է ևս 2 տանկ, ինչն արդեն չի երևում տեսանյութում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր