Հենրիխ Մխիթարյանը 20 տուրից հետո Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստն է
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանի 20 տուրից հետո լավագույն ցուցանիշն ունի ըստ Whoscored.com մարզական-վիճակագրական կայքի:
20 տուրի արդյունքներով Մխիթարյանի միջին գնահատականը 8.0 է: 2-րդ տեղում «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան է` 7.9 գնահատականով:
Նշենք, որ 20 տուրից հետո լավագույնների հավաքականում 3-ական ներկայացուցիչ ունեն «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: