211652_close_icon
views-count1901 դիտում article-date 15:28 12-02-2016

Ռուսաստանը Իրաք է ուղարկել մեծ քանակության «Панцирь-С1» զենիթային հրթիռային-հրետանային համալիրներ

Ռուսաստանն ավարտել է Իրաքի հետ «Панцирь-С1» համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագրի իրագործումը: Այդ մասին Interfax-ին հայտնել է ռազմական համագործակցությանը մոտ կանգնած աղբյուրը: «Բաղդադին է մատակարարվել ավելի քան 20 «Панцирь-С1» համակարգ»,-ասել է աղբյուրը: Պայմանագիրը, որը կնքվել է Իրաքի և Ռուսաստանի միջև, ոչ պաշտոնական տվյալներով արժեցել է 4,2 մլրդ դոլար: Բացի նշված համալիրներից, նախատեսված է եղել մատակարարել Cy-25 մարտական ինքնաթիռներ, TOC-1A «Солнцепек» համակարգեր, Mи-28HЭ և Ми-35М ուղղաթիռներ, ինչպես նաև «Игла-С» զենիթային հրթիռային շարժական համալիրներ:

Նմանատիպ նյութեր