1019 դիտում
20:48 12-02-2016
Աշխատանքային հանդիպում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրիին:
Հանդիպման հիմնական նպատակն էր «Պետական-մասնավոր գործընկերություն» շրջանակներում առաջիկայում կայանալիք խմելու ջրի մրցույթին վերաբերող խնդիրների քննարկումը: Մալիկա Գենդուրին նախագահին է ներկայացրել իր ղեկավարած ընկերության շահագրգռվածությունը մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Նա Կոմիտեի նախագահին տեղեկացրել է, որ արդեն իսկ, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ևս 7 ամսով Երևանի քաղաքապետի հետ երկարացվել է Երևանի ջրային համակարգի արձակալության պայմանագիրը:
Կոմիտեի նախագահը նրա ուշադրությունն է հրավիրել ձեռք բերված ցուցանիշները պահպանելու ուղղությամբ տարվելիք աշխատանքերին: Կողմերն անդրադարձել են «Երևան ջուր» ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնված գույքի հաշվառման վերագնահատման և գրանցման հարցում միջազգային խորհրդատուին աջակցելու հարցերին:
Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի զարգացման, ջրաչափության, չհաշվառվող ջրի կրճատման շուրջ: Հիշեցնենք, որ «Վեոլիա» ընկերությունը ՀՀ-ում գործում է շուրջ 10 տարի և իրականացնում է Երևանի և հարակից 30 համայնքի ջրամատակարարում և ջրահեռացում:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
1510 դիտում
18:53 05-12-2014
Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն
1891 դիտում
15:04 05-02-2016
Իրանի «Էյ Բի Վալվես» ընկերության պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեում
1707 դիտում
18:28 02-03-2016
Ջրային տնտեսության պետական կոմիտեում կայացավ նախաորակավորման ընթացակարգի մրցույթի արդյունքների ամփոփման նիստը՝
Այս բաժնից
1249 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
766 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել
898 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ