211652_close_icon
views-count23314 դիտում article-date 13:06 13-02-2016

Գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանի «գլխին չի գալիս». հիմա էլ թալանել են նրա ազգականի դեղատունը՝ գողանալով 11 մլն դրամի ապրանք

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 10-ին Վաղարշապատ քաղաքում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 09:10-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյան փողոցի 18 տան բնակիչ, 36-ամյա Հայրիկ Սարգսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող իր դեղատունը փետրվարի 10-ին, ժամը 00:10-ից մինչև 04:00-ին ընկած ժամանակահատվածում թալանել են: Նշված վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ գողություն կատարողները դեղատան հետնամասի ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու միջոցով մտել են դեղատուն և այնտեղից գողացել բուժսարքավորումներ, տնտեսական ապրանքներ, դեղորայք, 3 հատ համակարգիչ, իսկ դրամարկղից էլ հափշտակել են 220 հազար դրամ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասը կազմում է մոտ 11 մլն դրամ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը «Մաստեր Ֆարմ» ՍՊԸ-ի տնօրենն է, ով ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, Կանաչուտ գյուղի իր անունը կրող փողոցում բնակվող Ալիկ Սարգսյանի ազգականն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր