211652_close_icon
views-count27157 դիտում article-date 20:09 14-02-2016

Փետրվարի 17-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է +20 աստիճան տաքություն.Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածք հարավային տաք օդային զանգվածների ներթափանցումը շարունակվում է: Օդի ջերմաստիճանը արդեն զգալի բարձրացել է, այսօր Տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում ցերեկը գրանցվել է +13…+14, իսկ Երևանում և Արարատյան դաշտում +7…+9 աստիճան տաքություն, լեռնային մարզերում նույնպես ցերեկը օդի ջերմաստիճանը եղել է 0-ից բարձր: Օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում 0-ից բարձր է, իսկ դա նշանակում է, որ արդեն գարուն է: Տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը ներառյալ, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, փետրվարի 17-ին Երևանում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13…+14 աստիճանի, Իսկ Տավուշի և Սյունիքի հովիտներում մինչև +20: Առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների և արևառատ եղանակ, [color=#EF2929]shamshyan.com[/color]-ի հետ զրույցում ասած ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր