211652_close_icon
views-count2890 դիտում article-date 15:45 27-06-2018

Առաջիկա օրերին մինչև 40 աստիճան տաքություն կարձանագրվի. Գագիկ Սուրենյան

Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, գտնվելու ենք ակտիվ ջերմային գոտում: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին ասել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը: «Տաք օդային հոսանքների առաջին ընդգրկման շրջանները կլինեն Արարատյան դաշտում, որտեղ երեկ առավելագույն ջերմաստիճանը հասել է 34-37 աստիճանի, իսկ այսօր կհասնի մինչև 38 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին էլ՝ մինչև հուլիսի 2-ը ներառյալ, գտնվելու ենք ակտիվ ջերմային գոտում»,- ասաց նա։ Նա հայտարարեց որ հանրապետության ամենատաք շրջաններում կարձանագրվի մինչև 40 աստիճան տաքություն։ «Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի մինչև 40 աստիճանի»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ տաք ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 2-ը։

Նմանատիպ նյութեր