211652_close_icon
views-count29216 դիտում article-date 10:10 04-08-2017

Հովտային գոտում 5 օր շարունակ սպասվում է +40…+41 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան

Հանրապետության տարածքում Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվում է: Առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք տաք օդի ալիքի ակտիվ ազդեցության գոտում: Այսօր հանրապետության հովտային գոտիներւմ, մասնավորապես Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Տավուշի հովտային գոտում օդի ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի: Օգոստոսի 5-ից սկսած՝ նշված հատվածներում կարձանագրվի մինչև +40, իսկ օգոստոսի 6-ին, 7-ին և 8-ին մինչև +41, առանձին ցածրադիր հատվածներում +42: Ստացվում է, որ 5 օր շարունակ հանրապետության ցածրադիր գոտիներում սպասվում է +40…+41 աստիճան տաքություն, օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր 5-6 աստիճանով, որը գիտականօրեն կոչվում է տաք օդի անոմալիա: Պայմանավորված չոր և շոգ եղանակով՝ առաջացել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ԱԻՆ-ը կոչ է անում բնության մեջ զգոնություն ցուցաբերել կրակի օգտագործման նկատմամբ՝ անտառային գոտիներում և խոտածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար: Բնակչության խորհուդ ենք տալիս ցերեկը ժամը 11:00-17:00 խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, արևի ուղիղ ճառագայթների ներքո մասսայական միջոցառումներից, օգտագործել շատ հեղուկներ, բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը, նաև հիշեցնում է, որ արևի ուղիղ ճառագայթների ներքո երկարատև ֆիզիկական աշխատանքը կարող է առաջ բերել արևահարություն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր