211652_close_icon
views-count17849 դիտում article-date 12:29 15-02-2016

Քարաթափում Երևանում. բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին, «Երքաղլույս» ՓԲԸ դիսպետչերական կետից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակով անցնող գրունտային ավտոճանապարհի վրա ժայռից քարեր են պոկվել և ընկել, ինչի պատճառով նշված հատվածը դարձել է անանցանելի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Փրկարարները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժինների աշխատակիցները, որպեսզի քարերը հեռացնեն նշված հատվածից: Քարաթափման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր