2432 դիտում
14:40 15-02-2016
Էթիկայի հանձնաժողովում որոշվել է, որ Շուշան Պետրոսյանի հարցով որոշում կկայացվի փետրվարի վերջին
Աժ Էթիկայի հանձնաժողովում այսօր պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցով որոշում կկայացնի փետրվարի վերջին, իսկ մինչ այդ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը «ոչ մի կոմենտարիա» չի անում»:
«ԱԺ կանոնակարգ-օրենքով քանի դեռ որևէ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել, ո՛չ հանձնաժողովի նախագահը, ո՛չ անդամներն իրավասու չեն, ըստ էության, որևէ արտահայտություն կամ միտք հրապարակեն»,-լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Այսօր հանձնաժողովի անդամները լսել են Շուշան Պետրոսյանին, իսկ նրա դեմ դիմում ներկայացրած իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկա չէր: Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի հարցն է քննարկվում: Շուշան Պետրոսյանն ինքը ներկա է քննարկմանը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանի մահվան առիթով Պնախարար Սեյրան Օհանյանի մասին գրել էր. «Բա չես ամաչո՞ւմ, ա՛յ ողորմելի գեներալ, դո՛ւք եք ուտում ձեր զինվորների գլուխը, ոչ թե թուրքը, անմեղ երեխեքը գնան, սահման պահեն, իսկ ձեր հղփացած լակոտները ֆռֆռան ...», ինչին ի պատասխան` Շուշան Պետրոսյանը նրան անվանել էր «լակոտ», նրա գրածներին հավանություն տվողներին` «կենդանիներ», ապա սպառնացել, որ երկրիս, մեր բանակի ու Պաշտպանության նախարարի մասին նման կերպ արտահայտողների աչքերը կհանի:
Նմանատիպ նյութեր
4900 դիտում
12:57 31-01-2020
Չինաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հարցով որոշում կկայացվի առաջիկա երկու օրում. Արսեն Թորոսյան
1324 դիտում
18:31 20-02-2015
ԵՊՀ, ԵՊԲՀ և ՀԱՊՀ հավատարմագրման մասին որոշում կկայացվի
1054 դիտում
17:14 09-10-2015
Մանկավարժական և Վանաձորի պետական համալսարանների հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
865 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին