211652_close_icon

ԿԲ խորհուրդը զգալիորեն կնվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Հայկական ժամանակ»

views-count1512 դիտում article-date 09:03 16-02-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստը, որի ժամանակ այս տարի առաջին անգամ կքննարկվի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման հարցը։ Սպասվում է, որ ԿԲ խորհուրդը զգալիորեն կնվազեցնի այն։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը տեսականորեն պետք Է հանգեցնի բանկերի կողմից քաղաքացիներին ու բիզնեսին տրվող վարկերի տոկոսների նվազեցմանը։ Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հնարավորությունը ստեղծվել է վերջին երկու ամիսներին Հայաստանում արձանագրվող գների աննշան նվազման շնորհիվ։ Գների ավելի մեծ նվազումը հնարավորություն կտար Էլ ավելի ցածր տոկոսադրույք սահմանել, սակայն մեր տնտեսությունը զավթած մոնոպոլիաների, և մրցակցության բացակայության պատճառով աշխարհում նկատվող աննախադեպ գնանկումը համարժեք չի արտացոլվում ՀՀ-ում, այդ իսկ պատճառով ԿԲ-ն ստիպված Է վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման հարցում զգուշավորություն դրսևորել»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր