211652_close_icon
views-count1819 դիտում article-date 22:16 16-02-2016

Ռոք-համերգի պատճառով Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը չի կայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում

Մադրիդի «Ռեալի» մարզադաշտը հանդիսացող «Սանտյագո Բեռնաբեուն», որը համարվում էր Իսպանիայի Գավաթի խաղարկության 2015/2016 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման անցկացման հիմնական թեկնածուն, չի կարողանա հանդիպումը ընդունել ռոք-երաժիշտ Բրյուս Սփրինգսթինի համերգի պատճառով: Համերգը կայանալու է եզրափակիչ հանդիպման օրը: Նշենք, որ «Բարսելոնայի» և «Սևիլյայի» միջև եզրափակիչ հանդիպումը նախատեսված է անցկացնել մայիսի 21-ին: Սակայն եթե «Սևիլյան» Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնի, որը կայանալու է մայիսի 18-ին` շվեյցարական Բեռնում, ապա հանդիպումը կտեղափոխվի մայիսի 22-ին, սակայն այդ տարբերակին էլ դեմ է «Ռեալի» ղեկավարությունը: Եզրափակիչ հանդիպման անցկացման վերջնական որոշումը ավելի ուշ կկայացվի: Առայժմ ամենահավանական տարբերակը համարվում է մադրիդյան մեկ այլ` «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը, որտեղ իր հանդիպումներն է անցկացնում «Ատլետիկոն»:

Նմանատիպ նյութեր