1526 դիտում
09:20 17-02-2016
Ե՞րբ է բացվելու Կարեն Դեմիրճյանի՝ սպիտակ մարմարից հուշարձանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քանդակագործ Տիգրան Արզումանյանը, որն աշխատում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանի վրա, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ այն պատրաստ կլինի ապրիլին, ինչպես և խոստացել է: Բացման ժամկետները, սակայն, դեռևս վերջնական չեն, և կարծես թե Երևանի քաղաքապետարանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն այդ հարցում իրարամերժ են: Առաջինը նախընտրում է արձանը տեղադրել և բացել ապրիլին (այդ ամսվա 17-ին Դեմիրճյանի ծննդյան օրն է), երկրորդ դեպքում հակվածություն կա դա հետաձգել մինչև հաջորդ տարի, մինչև Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը: Ամեն դեպքում, ըստ որոշ տեղեկությունների, քաղաքապետ Տարոն Մարգարյանն արդեն որոշում ունի միջոցառումը չհետաձգելու մասին:
Կարեն Դեմիրճյանի դեկորատիվ, կոմպոզիցիոն և սպիտակ մարմարից հուշարձանը կունենա 3 մետր 70 սանտիմետր ընդհանուր բարձրություն: Քանդակագործ Արզումանյանը մանրամասնել է, որ նախընտրել է Դեմիրճյանի կերպարը բացահայտել պարզ լուծումների միջոցով: Նկարում՝ ձախից արձանի գիպսե տարբերակն է, աջից՝ քանդակվող մարմարը:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դիմիրճյանի հիշատակը հավերժացնող կոթող տեղադրելու մտադրության մասին քաղաքային իշխանությունները բարձրաձայնել էին դեռ մեկուկես տասնամյակ առաջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1163 դիտում
15:53 30-04-2014
Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը
3901 դիտում
19:05 10-05-2016
Թաջ Մահալն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից
Այս բաժնից
619 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
862 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2191 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ