2720 դիտում
10:11 17-02-2016
Ի՞նչ գնով են հայկական ընկերությունները գնում ռուսական բենզինը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր թղթակիցը նախօրեին դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և խնդրել իրեն տեղեկատվություն տրամադրել, թե մանավորապես հայկական ընկերությունները ինչ գնով են ձեռք բերում ռուսական բենզինը:
Ունենալով նման տեղեկատվություն, կարելի է պարզել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում բենզինը երկու անգամ թանկ է քան ՌԴ-ում: Մեր թղթակիցը սակայն չի ստացել այդ հարցի պատասխանը. «… Տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որևէ տնտեսվարողի շահերին»,- նշված է ՏՄՊՊՀ-ի ուղարկած գրավոր պատասխանում:
Նշենք, որ անցած շաբաթ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նման տեղեկատվություն եթե լրագրողները դիմեն նման հարցումով: Փաստորեն Հայաստանում բենզինի աննորմալ բարձր գնի մասին տեղեկությունը «հանդիսանում է առևտրային գաղտնիք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
09:09 05-03-2016
Հայաստանում բենզինը թանկացել է. Շաբոյանը պետք է հիմնավորի. «Հայկական ժամանակ»
12309 դիտում
10:47 12-10-2016
Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»