211652_close_icon
views-count44760 դիտում article-date 10:16 17-02-2016

Արտակարգ դեպք Երևանում. կեսգիշերին 2 երիտասարդ տղա դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 8ա շենքի 54 բկակարանի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Խաչատրյանը և նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Ռոլանդ Ռաֆայելյանը: Վերջիններս մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ՝ սուր կտրող-ծակող առարկայից: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն եղել դեպքի վերաբերյալ տեղեկություններ հողարդել: Փաստի առթիվ Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը որոշ մանրամասներ արդեն ունեն կատարվածի վերաբերյալ և դեպքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանում, որից հետո դանակահարված անձինք գնացել են տուն, իսկ հետո դիմել բժիշկների օգնությանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր