1460 դիտում
16:47 17-02-2016
Համայնքային թանգարաններն այցելուներին շուտով կներկայանան բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով
Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները:
Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում: Աշխատանքային քննարկումների ընթացքում վեր են հանվել այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են թանգարանների գիտահետազոտական, կրթական, արտաքին կապերի, տնտեսական և այլ հարցերին:
Արվեստասեր հասարակությանը թանգարաններում առկա հարուստ ու ինքնատիպ հավաքածուն նորովի ներկայացնելու նպատակով կմշակվի հստակ քաղաքականություն, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ:
Հաշվի առնելով այն, որ այս տարի լրանում է Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանն էլ կտոնի հիմնադրման 85-ամյակը, Ռուբեն Հովհաննիսյանը տնօրեններին առաջարկել է այս առումով ևս ներկայացնել նոր ու հետաքրքիր մտահղացումներ: Հանդիպումների շրջանակում առանձնակի կարևորվել է նաև երևանյան թանգարանների ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև Երևանում արդեն հաճելի ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
593 դիտում
14:22 17-02-2016
Համայնքային թանգարաններն այցելուներին շուտով կներկայանան բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով
984 դիտում
12:05 24-06-2016
Հանրային խորհուրդը կարևորել է հարկային համակարգը նոր մոտեցումներով բարեփոխելու անհրաժեշտությունը
2845 դիտում
14:00 05-09-2018
Ռոմելու Լուկակու. Շուտով մարդիկ բոլորովին այլ «Մանչեսթեր Յունայթեդ» կտեսնեն
Այս բաժնից
850 դիտում
19:23 20-01-2025
ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին
634 դիտում
19:11 20-01-2025
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
562 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին