Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է բաց թողնել Գյունդողանին և նրա փոխարեն գնել Դաուդին
Դորտմունդի «Բորուսիայում» ցանկանում են, որպեսզի թիմի կիսապաշտպան Իլկայ Գյուդողանը վերջապես կողմնորոշվի իր ապագայի հարցում:
«Բորուսիան» ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգել, որն ավարտվում է 2017թ. ամռանը, սակայն միևնույն ժամանակ կարող են նրան վաճառել:
«Բորուսիան» պատրաստ է Գյունդողանին բաց թողնել նվազագույնը 30 միլիոն եվրոյի դիմաց և այդ գումարով փոխարինող ձեռք բերել: Գլխավոր թեկնածուն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդն է, որի համար դորտմունդցիները պատրաստ են վճարել 20 մլն եվրո: