211652_close_icon
views-count3696 դիտում article-date 22:40 17-02-2016

Կառլո Անչելոտի. Իտալիայում նման 11 մ. հարվածի դեպքում Մեսին խնդիրներ կունենար

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Սելտայի» հետ խաղում (6:1) «Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսիին և Լուիս Սուարեսի` իրացրած [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/15/77108/]11 մետրանոց [/url]հարվածը: «Ես շատ զարմացա, երբ դա տեսա: Իսպանիայի համար դա նորմալ է, բայց Իտալիայում Մեսին ու Սուարեսը նման հնարքներով իրենց համար խնդիրներ կստեղծեին: Միգուցե, «Բարսան» այժմ իսկապես ուժեղ է «Ռեալից», բայց երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի ապրիլին կամ մայիսին: «Ռեալը» շատ վտանգավոր է և հանդիսանում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը», ասել է Անչելոտին:

Նմանատիպ նյութեր