211652_close_icon
views-count19099 դիտում article-date 00:04 18-02-2016

Աժ նախագահ Գալուստ Սահակյանին շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց. ԼՐԱՑՎԱԾ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե ինչ առողջական խնդիրների պատճառով է ԱԺ նախագահը տեղափոխվել հիվանդանոց: Մեր տեղեկություններով` երեկ` փետրվարի 17-ին, Գալուստ Սահակյանի որդու` Տիգրանի ծննդյան օրն է եղել և այդ միջոցառմանը մասնակցելուց հետո Գալուստ Սահակյանը իրեն վատ է զգացել, բայց մեր աղբյուրները վստահեցնում են, որ որևէ լուրջ խնդիր չկա: *** 18/02/2016 Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը նորմալ է: Նա երեկ աթիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել զարկերակային բարձր ճնշմամբ և այսօր դուրս կգրվի: Այս մասին հայտնեց Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: «Գիշերը նորմալ է անցել, ԱԺ նախագահը ենթարկվել է լաբորատոր գործիքային մի քանի հետազոտությունների` ախտորոշումը ճգրտելու համար»,-ասաց Կ. Սահակյանը: Ի պատասխան հարցի, թե նրա մոտ ախտորոշվե՞լ է արյան զեղում կամ կաթված, բժիշկը բացասական պատասխան տվեց: Մեր տեղեկություններով` այսօր Գ. Սահակյանը դուրս կգրվի և հնարավոր է` անգամ գնա աշխատանքի:

Նմանատիպ նյութեր