211652_close_icon
views-count1282 դիտում article-date 21:51 18-02-2016

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ապագա բժիշկների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այսօր հանդիպեց Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Նա պատասխանեց ապագա բժիշկներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մարզերի առողջապահական խնդիրների լուծմանը, մասնավորապես` բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովմանը: Ներկայացնելով մարզային նորակառույց բժշկական հաստատությունները` նախարարը մատնանշեց օրեր առաջ Մեղրիում բացված տարածաշրջանային նշանակության բժշկական կենտրոնը, որը ևս նեղ մասնագետների պակաս ունի: Նախարարի խոսքով` մասնագիտական գործունեության սկզբում հատկապես մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում` ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն: Նա հորդորեց ուսանողներին հնարավորության դեպքում համադրել կրթությունը աշխատանքի հետ` վաղ տարիքից կլինիկական գործունեությանը, հիվանդանոցային կյանքին ծանոթանալու նպատակով: «Բժիշկ լինելը հոգեվիճակ է և աշխատանքից պետք է ունենալ բավարարվածության զգացում»,- նկատեց առողջապահության նախարարը: Արմեն Մուրադյանն ուսանողների մասնակցությամբ նաև ուսուցողական վիրահատություն կատարեց: Ներկայացրեց միզապարկի ուռուցքի էնդոսկոպիկ լազերային վիրահատության նրբությունները:

Նմանատիպ նյութեր