211652_close_icon
views-count2080 դիտում article-date 14:35 19-02-2016

Տպավորություն է, որ հարս է բերվել, պայմանները չեն բավարարում, որոշել են այդ բնակարանի 1 սենյակը կիսել. Զ. Փոստանջյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատելու օրենսդրական նախաձեռնությունից տպավորություն է ստացել, որ ինչ-որ մեկն ամուսնացել է, որոշվել է հարս բերել, բայց տան պայմանները չեն բավարարում ամուսնության համար, որոշել են այդ բնակարանի մի սենյակը կիսել, որպեսզի զույգերը կարողանան այդտեղ բնակվել: «Արհեստական ստեղծված բաշխումները չեն օգնելու պետության կառավարման արդյունավետությանը»,-հայտարարեց Զարուհի Փոստանջյանը ու ավելացրեց. «Մեր գումարների հաշվին են տեղի ունենում կեղծ ամուսնությունները և քաղաքական պայմանավորվածությունը»:

Նմանատիպ նյութեր