6885 դիտում
22:47 28-11-2020
Նարեկ Մալյան. Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը. սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«վերջին նեղլիկ պատուհանը
Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում: Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում:
Եթե իմքայլականներից ոմանք հույս ունեն, որ որոշ ժամանակ անց հանրության զայրույթը իջնելու է, ապա նրանք վարդագույն անուրջների մեջ են:
Հանրային զայրույթը երկրաչափական պրոգրեսիայով ավելանալու է և գնալով ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու: Այս օրերը, երբ մարդիկ բավարարվում են իմքայլականների տների առջև դավաճան գոռալով, վարչապետի մամուլի խոսնակի երեսին թքելով, իմքայլականները հետո երանությամբ են հիշելու:
Այս օրերին բացվել է վերջին փոքրիկ պատուհանը որով իմքայլականները կարող են փորձել քավելով իրենց մեծամտության հետևանքները հրապարակային հրաժարվել դավաճանության մեղքից և մեղմել սեփական ճակատագրի դաժանությունը:
Սա կոչ չէ, սա հորդոր չէ, սա ուղղակի զգուշացում է մի մարդու կողմից ով երբեք վարդագույն ակնոցներ չի կրել:
Միքայել Պողոսյանը այլևս չի վերականգնվի հանրության աչքերում, սակայն ամենադաժան ապագայից նա այսօրվա իր ապաշխարությամբ արդեն խուսափեց:
Սա վերջին պատուհանն է, ժամեր անց այդ վերջին պատուհանը կփակվի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8890 դիտում
20:00 19-12-2020
Նարեկ Մալյան. Բոլոր հոգևորականները մի մարդու պես մերժել են սատանայի երթը
Այս բաժնից
631 դիտում
16:00 19-10-2024
Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից. քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման. Ավանեսյան
673 դիտում
15:51 19-10-2024
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով. ջերմաստիճանը կնվազի
556 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել