211652_close_icon
views-count1778 դիտում article-date 15:24 19-02-2016

Գինեգործների ու տուրօպերատորների ահազանգը. պատմական Երևանն այնքան են քանդել, որ տուրիստին 1.5 ժամից ավելի ցույց տալու բան չի մնում

Պատմական Երևանի հետևողական քանդումը, վերջին շրջանում նաև` Պուշկին-Աբովյան-Արամի շենքերի ապամոնտաժումը աղետալի հետևանքներ է թողնում տուրիզմի վրա: Ահազանգում են գինեգործներն ու տուրօպերատորները: «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօր տուրօպերատորները չեն կարողանում քաղաքում 1,5 ժամից ավել պտտել զբոսաշրջիկին և նա գնում է Երևանից` գումարները չծախսելով: Եվ զբոսաշրջիկը դարձել է այսպես… եկավ ժամանման օրը և թռնելուց առաջ է մնում Երևանում»: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանն էլ նկատեց, որ այսօր, երբ համատարած քանդվում են հնագիտական արժեք ներկայացնող երևանյան շինությունները, ինչպես նաև պատմագիտական-մշակութային, անհնար է դառնում ստեղծել, այսպես կոչված, story` հետագայում այն զբոսաշրջիկին վաճառելու համար: Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանի` նման շենքերից մեկի վերաբերյալ դիտարկումը, որ «սարայ» էր, բանախոսները նշեցին` թող լինի սարայ, բայց լինի պատմական արժեք ունեցող:

Նմանատիպ նյութեր