211652_close_icon
views-count2115 դիտում article-date 17:14 19-02-2016

Արմեն Աշոտյանի հրամանով երաշխավորվել է վեց կազմակերպություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ: Համաձայն հրամանի՝ երաշխավորվել են. "Կրթության ազգային ինստիտուտը", "Մանկավարժական նախաձեռնություն" հայկական ասոցիացիան, "Կրթության առանց սահմանի" հասարակական կազմակերպությունը, "Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը", "Մաստեր Սթայլ" ընկերությունը, "Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանը": Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Նմանատիպ նյութեր