211652_close_icon
views-count1149 դիտում article-date 12:21 18-03-2015

Արմեն Աշոտյանի հրամանով երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելող կազմակերպություններին երաշխավորելու մասին": Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` "Ուսուցման ազգային հիմնադրամ", "Կրթության ազգային ինստիտուտ" ՓԲԸ, "Մանկավարժական նախաձեռնություն" հայկական ասոցիացիա" ՀԿ, "Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան", "Մաստեր Սթայլ" ՍՊԸ:

Նմանատիպ նյութեր