Վան Գալը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենավատ մարզիչը վերջին 35 տարում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը թիմի հետ հաղթած հանդիպումների տոկոսային հարաբերակցությամբ դարձավ վերջին 35 տարվա ամենավատը մարզիչը:
64-ամյա հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու պահից թիմի հետ բոլոր մրցաշարերի 83 խաղում 41 հաղթանակ է տարել, այսինքն` հաղթանակների տոկոսը կազմել է 49,4%:
1977-1981թթ. «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորած Դեյվ Սեքսթոնի ցուցանիշը կազմել է 39,27%: Դրանից հետո թիմը գլխավորած բոլոր մարզիչները ավելի լավ ցուցանիշներ են ունեցել, քան` Վան Գալը:
Մասնավորապես, Ալեքս Ֆերգյուսոնի ցուցանիշն է` 1500 խաղ, 59,67% հաղթանակ: Դևիդ Մոյես` 51 խաղ, 52,94%, Մեթ Բասբի` 1141 խաղ, 50,5%, Ռայան Գիգզ` 4 խաղ, 50% և Ռոն Աթքինսոն` 292 խաղ, 50%:
Նշենք, որ Վան Գալի օրոք «Մանչեսթեր Յունայթեդը» 300 մլն ֆունտ է ծախսել նոր ֆուտբոլիստների համար: