Ժոզե Մոուրինյոն իրեն համարել է ֆուտբոլի պատմության մեջ ամենավատ մարզիչը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Անգլիայում շատ դժվար է չեմպիոնի տիտղոսը պահպանել:
«Կարծում եմ, որ շատ դժվար է տիտղոսը պահպանել: Ոչ միայն «Լեսթերին», այլ` բոլորին: Պատմությունը դա է հաստատում:
Պրեմիեր-լիգայի պատմության մեջ քչերն են կարողացել անել դա: Մեկը, բնականաբար, «Մանչեսթեր Յունայթեդն» է: Եվս մի թիմ, որը ղեկավարում էր ֆուտբոլի պատմության մեջ ամենավատ մարզիչը, դա կրկնել է», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ բացի «Մանչեսթեր Յունայթեդից», միայն «Չելսին» է Մոուրինյոյի օրոք Անգլիայի Պրեմիեր Լիգայում պաշտպանել չեմպիոնական տիտղոսը (2004/05, 2005/06):