211652_close_icon
views-count3865 դիտում article-date 20:21 20-02-2016

Երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան. Այսօր Ռիհաննայի ծննդյան օրն է

Բարբադոսցի երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան: Համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը: Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան: Ռիհաննայի կատարմամբ սկավառակները հանդիսանում են աշխարհում ամենաշատ վաճառվածներից, ավելի քան 20 միլիոն ալբոմ և 60 միլիոն երգ: Նա Billboard-ի պատմության մեջ ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 7 տարվա ընթացքում տասներեգ անգամ ղեկավարել Hot 100-ի աղյուսակը: 2010 թվականի մարտի տվյալներով նա վաճառել է 7,5 միլիոն ալբոմ և 33,7 միլիոն երգ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում: «Billboard» ալբոմի շնորհիվ Ռիհաննան անվանակոչվեց «2000-ականների թվային դարաշրջանի երգչուհի» և պարգևատրվեց 2000-ականների երգիչների մեջ 17-րդ տեղը: Երգչուհին ստացել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև World Music Awards 2007-ի միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է՝ ամենավաճառվող երգչուհին փոփ-երգի ժանրում և տարվա երգչուհի մրցանակները, ինչպես նաև BRIT Awards արարողությունում լավագույն միջազգային կատարողուհի: Ռիհաննան ունի Grammy-ի իննը մրցանակ, American Music Awards-ի 6 մրցանակ, հատուկ մրցանակ Icon Award-ից, 18 մրցանակ Billboard Music Awards-ից, ինչպես նաև նա հանդիսանում է Barbados-ի մշակույթի պատվավոր դեսպան:

Նմանատիպ նյութեր