211652_close_icon
views-count22764 դիտում article-date 14:10 22-02-2016

Քաղաքացին փնտրում է իրեն օգնության ձեռք մեկնած ճանապարհային ոստիկանին

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր [url=https://web.facebook.com/ruben.hakobyan.9/posts/10208816023940507]էջում [/url]գրել է. «Վթարային լույսերս միացրած-կանգնած էի շատ անհարմար խաչմերուկում, երբ ճանապարհային ոստիկանական մեքենան կանգնեց, հարցրեց՝ ինչով կարող է օգնել, հետո առաջարկեց ուղեկցել մոտակա ավտոսերվիս: Ինձ համար ճանապարհ բացելով ու շատ դանդաղ, բայց բարեհաջող տեղ հասցնելուց հետո իջավ, հրահանգեց աշխատողներին՝ մեքենաս նայեն ու վերջում ''անփորձանք'' ասելով` գնաց իր ծառայությունը շարունակելու: Էդ խառը պահին մոռացա ազգանունը հարցնեմ, բայց նկատեցի, որ ավագ լեյտենանտ էր, սա էլ իր մեքենան է: Ինչ ասեմ, եղբայր` քեզ ու քո նմաններին էլ բարի ծառայություն...»:

Նմանատիպ նյութեր