2249 դիտում
16:46 22-02-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը:
Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին:
Օրակարգում Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի պլանավորումն էր, որի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:
Համանախագահների խոսքով, ծրագիրը պետք է կազմվի՝ հետևելով մի քանի սկզբունքների. միջոցառումները պետք է շարունակվեն ողջ տարվա ընթացքում, ընդգրկեն տարբեր ոլորտներ, նպաստեն Արցախի միջազգային վարկանիշի բարձարցմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներգրավվածությանը:
Հանձնաժողովի անդամների առաջարկությունների հաշվառմամբ որոշվեց, որ կհայտարարվի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի (լոգոյի) և հուշամեդալի մրցույթ, կպատարաստվեն հեռուստատեսային հոլովակներ, տպագիր նյութեր, կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ: Ընդգծվել է նաև այդ միջոցառումներին 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի համատեղ նստաշրջանի պատգամավորներին մասնակից դարձնելու կարևորությունը:
Նիստի ավարտին ներկաներին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում կազմել 25 ամյակի միջոցառումների ոլորտային ծրագրեր և ներկայացնել առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի սկզբին:
Նմանատիպ նյութեր
3173 դիտում
20:45 19-07-2016
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը
2795 դիտում
13:46 09-02-2016
Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության մասին
Այս բաժնից
550 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
574 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի
634 դիտում
14:44 21-12-2024
ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները, արձանագրելով խախտումներ