1236 դիտում
21:02 26-09-2016
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ թվով երեք հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության շրջանակում կազմվել է 19 արձանագրություն:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել մասնավորապես առավոտյան և երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ և անվտանգ սպասարկման մշտադիտարկումները:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 47 վարչական արձանագրություն է կազմվել:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման, փոսանորոգման, ինչպես նաև մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
989 դիտում
20:27 22-02-2016
Ամփոփվել են քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառներում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները
1939 դիտում
13:38 20-02-2023
Ավանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը և նրան կաշառք տված անձը ձերբակալվել են․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
694 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»