1961 դիտում
23:59 22-02-2016
Լիլեհամերը հրաժեշտ տվեց պատանի օլիմպիականներին. տեսանյութ
Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում պաշտոնապես ավարտվեցին երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերը:
Օլիմպիական ավանի հենց կենտրոնում տեղակայված սրահում կայացած փակման արարողությանը մասնակցում էին միայն մարզիկները, պաշտոնական հյուրերը և կամավորները: Քաղաքի բնակչության համար Լիլեհամերի կենտրոնում մեծ էկրանի միջոցով ցուցադրվում էր ավանում անցկացվող արարողությունը:
Արարողության մեկնարկին ցուցադրվեց անցած 10 օրերի մասին պատմող տեսանյութ: Այնուհետ Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի մասնակցությամբ օլիմպիական դրոշը փոխանցվեց շվեյցարական Լոզան քաղաքի քաղաքապետին, որտեղ կկայանան 2020 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը:
«Հեռանալով՝ ձեզ հետ դեպի ձեր տները և ձեր ընկերներին տարեք օլիմպիական ոգին: Եվ հիշեք, որ միասին մենք կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել»,- դիմելով մարզիկներին` շեշտեց ՄՕԿ-ի նախագահը:
Երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2052 դիտում
10:56 07-05-2014
Ռայան Գիգգզը հրաժեշտ տվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին. տեսանյութ
2536 դիտում
09:32 17-05-2015
You never walk alone. Սթիվեն Ջերարդը հրաժեշտ տվեց «Էնֆիլդին». Տեսանյութ
2902 դիտում
17:08 24-05-2015
Բարսելոնան մեծարեց և արքայավայել հրաժեշտ տվեց Չավիին. տեսանյութ
Այս բաժնից
1087 դիտում
13:22 18-10-2024
ՀՖՖ-ն վարույթ է ընդունել «Նոայի» դիմումը՝ «Փյունիկի» վերաբերյալ
1126 դիտում
23:06 17-10-2024
Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի շախմատի առաջնությանը
1837 դիտում
18:23 17-10-2024
5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն