211652_close_icon
views-count2527 դիտում article-date 14:45 23-02-2016

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի անունից Բերձորի մանկապարտեզին նվերներ են հանձնվել

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև կնքված բարեկամության հուշագրի համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հրավերով, փորձի փոխանակման նպատակով, կրկին Մալաթիա-Սեբաստիայում էին գտնվում Քաշաթաղի շրջանի Բերձորի մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները: Մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանը մասնակցել է նաև «Գրքի տոնին» և Հովհ. Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին: Վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունից Բերձորի մանկապարտեզին նվիրաբերվել են խոհանոցային պարագաներ, կենցաղային տեխնիկա, մեթոդական գրականություն և դիդակտիկ նյութեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր