2791 դիտում
15:01 24-02-2016
Anonymous-ի կողմից հարձակման է ենթարկվել իտալական Ապուլիայի գործադիր մարմնի կայքը. պատճառը ադրբեջանական գազատարն է
Anonymous միջազգային հաքերային խմբի կողմից հարձակման է ենթարկվել Իտալիայի Ապուլիայի շրջանի գործադիր իշխանությունների պաշտոնական կայքը:
Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, հարձակման պատճառը Տրանսադրիատիկ նախագիծն է, որով նախատեսվում է ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա:
ANSA-ի փոխանցմամբ՝ Anonymous-ը հայտարարել է, որ նշված նախագծի իրագործման դեպքում շրջակա միջավայրին մեծ վնաս կհասցվի և կոչ է արել Ապուլիայի բնակչությանը քայլեր ձեռնարկել նախագծի ձախողման ուղղությամբ, քանի որ այն կործանելու է շրջակա էկոհամակարգը:
Նշենք, որ գազատարի կառուցման դեմ ավելի վաղ բողոքի ցույցեր էին կազմակերպվել: Ցույցերի հիմնական կազմակերպիչը 5Star քաղաքական շարժումն էր, որը ներկայացված է Իտալիայի խորհրդարանում: Գազատարի երթուղին հաստատել էր Իտալիայի խորհրդարանը:
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
15:34 10-10-2015
Reuters-ի նախկին լրագրողը մեղավոր է ճանաչվել LA Times-ի կայքը կոտրելիս հաքերային Anonymous-ին օգնելու մեջ
4709 դիտում
09:47 07-12-2016
Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
778 դիտում
19:40 25-06-2024
Իտալիայում ՀՀ դեսպանը Ապուլիայի գործարարներին ներկայացրեց Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Այս բաժնից
2899 դիտում
12:32 08-01-2025
Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ադրբեջանի նախագահին. Armenpress
1090 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4021 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին