9004 դիտում
13:56 24-02-2016
Տուրիստներն ասում են` ձեր մոտ «գեյ» կյանքն ինչ լավ է. Մամիկոն Հովսեփյան
Տեսնելով Հայաստանում իրար հետ ողջագուրվող ու համբուրվող տղամարդկանց` Հայաստան այցելող զբոսաշրջիկները ասում են` «ի՜նչ լավ է ձեր մոտ «գեյ» կյանքը»: Այս մասին ասաց Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը` «Բռնություններ սեռական փոքրամասնության ներկայացուցչների նկատմամբ. իրավապահ և առողջապահական համակարգի մոտեցումները» թեմայով քննարկմանը:
Նա այս օրինակը բերեց` կոտրելու համար հայաստանյան կարծրատիպերը, երբ, օրինակ` բոլորը նորմալ են նայում, երբ մի ինչ-որ երիտասարդ երիտասարդ աղջկա հետևից զզվելի ռեպլիկ է թողնում, բայց ցնցվում են, երբ երկու տղա իրար ձեռք բռնած հանգիստ քայլում են:
Մամիկոն Հովսեփյանը կոչ արեց չզբաղվել նույնասեռականների անձնական կյանքով:
«Ինչո՞ւ չեն մտնում հետերոսեքսուալների անձնական կյանք, այնտեղ էլ շատ գունավոր, հետաքրքիր ու բազմազան բաներ կան, որոնք որոնք կարելի է սիրել կամ չսիրել»,-հավատացրեց ՀԿ-ի ներկայացուցիչը:
Իրեն հարցեր տվող լրագրողների որոշ ձևակերպումներ, մասնավորապես, որ «նույնասեռականներին կարելի է հանդիպել օրը ցերեկով», վրդովեցրին բանախոսին, ով ասաց. «Դուք հիմա օրը ցերեկով նույնասեռական չե՞ք տեսել: Ես նույնասեռական եմ: Նորմալ չի՞ Ձեզ համար: Ես ի՞նչ եմ արել Ձեզ.. Դուք տարրական կոլւտուրա չունե՞ք»:
Բանախոսը ամփոփում է` անկախ մարդու սեռականությունից՝ մարդն իրավունք ունի «թե՛ օրը ցերեկով, թե՛ օրը գիշերով փողոցում ման գալ»:
Շահառու ՀԿ-ների ներկայացուցիչները հրատապ են համարում Հակախտրականության մասին օրենքի ընդունումը Հայաստանի կողմից, որպեսզի բոլոր խոցելի խմբերը պաշտպանված լինեն: Ի վերջո, ըստ այդ մեկնաբանության, ՀՀ-ն վավերացրել է մի շարք միջազգային ակտեր, որոնցով համաձայնել է, որ ՀՀ-ում նույնասեռականոթյունը պետք է պաշտպանված լինի:
Նմանատիպ նյութեր
2177 դիտում
21:38 11-08-2019
«Տուրիստներն անմիջապես աղբ են նկարում, խայտառակ ենք լինում աշխարհով մեկ». Կարինե Դանիելյան. Tert.am
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին