Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ կապված Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով զենքի ու սպառազինության վաճառքի մասին վարկային համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հետ, հաղորդում է ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին:
Փաստաթղթում ասվում է, որ գնված ռազմական տեխնիկան ու սպառազինությունները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, «ինչը անթույլատրելի է»:
Հաջիևի խոսքով՝ Հայաստանին ռազմտեխնիկայի վաճառումը չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը: