1236 դիտում
17:54 24-02-2016
Համաշխարհային Բանկի հետ քննարկվել են ոռոգման ոլորտի ծրագրերը
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մերսի Տեմբոնի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլի, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ալեքսանդր Հովհաննիսյանի մասնակցությամբ:
ՀԲ պատվիրակության այցի նպատակն է ՋՏՊԿ-ի հետ քննարկել ընթացքի մեջ գտնվող ծրագրերի հետ կապված խնդիրները, ինչպես նաև ակնկալել հայկական կողմի առաջարկություններն ու ծրագրային մոտեցումները՝ ՀԲ-ի հետ առաջիկայում համագործակցելու վերաբերյալ: Ներկայումս ՀԲ ներդրմամբ իրականացվում է <<Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը>>: Ծրագիրն ունի 3 խոշոր բաղադրիչներ.1. Ջրհան կայանների հեռացնող ջրանցքների վերականգնում,
2. Անցում մեխանիկական ոռոգումից ինքնահոս ոռոգման,
3. Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում:
ՀԲ–ը արդյունավետ է համարում մինչև օրս կատարված աշխատանքը: Միաժամանակ ցանկանում է ստանալ հավաստիացումներ, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ նույնպես կոմիտեն և ոռոգման ԾԻԳ ՊՀ-ը ազգաբնակչության հետ կկատարեն բավարար աշխատանք՝ կողմերի միջև վերջնական համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը ՀԲ-ի ծրագրերը գնահատեց ոռոգման համակարգի ուղղությամբ երկրի կողմից որդեգրած ռազմավարության շրջանակներում, կարևորեց ներդրումները թե սոցիալական և թե ֆինանսական կայունության առումով: Որպես լավագույն օրինակ կողմերը վկայակոչեցին Մեղրու տարածաշրջանում իրականացված ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ 18 պոմպակայաններից 15-ը հանվել են շահագործումից՝ մեխանիկական ջրամատակարարումը փոխարինելով ինքնահոս համակարգով:
Կողմերը անդրադարձան նաև եռակողմ՝ ՋՏՊԿ-ՀԲ-Եվրասիական Զարգացման Բանկ համագործակցությանը:
Կոմիտեի նախագահն իր հերթին ևս մեկ անգամ կարևորեց երկրում միասնական, իր բոլոր բաղադրիչներով՝ մակերևութային ջրերով, ջրամբարներով, խորքային հորերով, հեռացնող ջրանցքներով, ներքին ցանցերով փոխկապակցված և փոխլրացվող ոռոգման համակարգ ունենալու անհրաժեշտությունը:
[b]ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/b]
Նմանատիպ նյութեր
6765 դիտում
15:03 08-09-2017
ՀՀ գյուղնախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը
676 դիտում
18:39 17-06-2024
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է