211652_close_icon
views-count1526 դիտում article-date 14:26 25-02-2016

Վալերի Կարպին. Ֆեդունի օրոք իմ վերադարձը «Սպարտակ» բացառված է

Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, որը նախկինում գլխավորում էր «Սպարտակը», անդրադարձել է մոսկովյան ակումբ վերադառնալու հավանականությանը: «Ֆեդունի («Սպարտակի» տնօրենների խորհրդի նախագահի) օրոք իմ վերադարձը «Սպարտակ» բացառված է: Չգիտեմ, նրա կողմից ինչպես, բայց իմ կողմից` հաստատ: Ինչպես երևում է, «Սպարտակը» արդեն թոփ-մակարդակի վրա է գտնվում: Միթե՞ թոփ-ակումբներ միայն չեմպիոններն են համարվում: «Արսենալը» քանի՞ տարի է, այդ տիտղոսը չի վերցնում: Դե, իսկ վերջին 10 տարվա ընթացքում «Սպարտակը» բազմիցս մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի մրցաշարերին», հեգնել է Կարպինը:

Նմանատիպ նյութեր