211652_close_icon
views-count3688 դիտում article-date 15:30 25-02-2016

Սիրիայի հրադադարը Թուրքիային չի վերաբերում. Դավութօղլու

Սիրիայում հրադադարի սահմանումը Թուրքիայի համար էական նշանակություն չունի, եթե իր անվտանգությանը ինչ-որ բան սպառնա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով Քոնիա նահանգում հանդիպել է լրագրողների հետ, փոխանցում է Ria Novosti-ն: Հիշեցնեն, որ փետրվարի 27-ից Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության համաձայն՝ Սիրիայում հրադադար է սահմանվելու կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների միջև, իսկ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակվելու է:

Նմանատիպ նյութեր