211652_close_icon
views-count1402 դիտում article-date 13:40 28-03-2014

Պաշտոնյաներին գաղտնալսելը հավասարազոր է Թուրքիային պատերազմ հայտարարելուն. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է արել՝ կապված նախօրեին YouTube սոցիալական ցանցում տեղադրված Սիրիայի հարցով հրավիրված գաղտնի խորհրդակցության ձայնագրության հետ, որին մասնակցել էին նաև Թուրքիայի հետախուզության ղեկավարը և այդ երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը: «Թուրքիայի ուժային կառույցների գաղտնի խորհրդակցությունների մանրամասները հրապարակելը հավասար է Թուրքիային պատերազմ հայտարարելուն»,-ասել է Դավութօղլուն: Ձայնագրության հայտնվելուց անմիջապես հետո Թուրքիայում արգելափակվել է YouTube-ը:

Նմանատիպ նյութեր