Զորամասի ֆիզպատրաստության պետը ծեծել է զինծառայողին` ժամանակին պարտականությունները չկատարելու համար
24-ամյա Աշոտ Իսագուլյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ֆիզպատրաստության պետ, զորամասի ավտոհավաքակայանում, զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ կապված` տրված հանձնարարությունը ժամանակին չկատարելու համար վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող ժամկետային զինծառայող Գոռ Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` աջ բռունցքով հարվածել Գոռ Հովհաննիսյանի դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: