Թուրքիան մեղադրել է ՆԱՏՕ-ին՝ իր պարտականությունները չկատարելու մեջ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Յիշիքը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առայժմ չի կարողանում բավարար չափով կատարել իր ստանձնած պարտավորությունները հարավ-արևելյան ուղղությամբ, այն է՝ Թուրքիայի, հաղորդում է Tass գործակալությունը։
Թուրք նախարարը հայտարարությունն արել է Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ։
«Մենք հույս ունենք, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը կփոխվի»,-հավելել է Յիշիքը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը նույնպես մեղադրել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ վերջինս չափազանց դանդաղ է աշխատում ռուսական հաքերային հարձակումները կանխելու ուղղությամբ։