211652_close_icon
views-count2378 դիտում article-date 11:58 26-02-2016

Իրանում առաջինը քվեարկողներից եղել է գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին առաջինն է եղել այսօր, ով քվեարկել է երկրում մեկնարկած խորհրդարանական և Փորձագետների խորհրդի ընտրություններում, հայտնում է Tass գործակալությունը: Քվեարկելուց հետո մամլո ասուլիսում Խամենեին ասել է. «Կոչ եմ անում Իրանի ողջ ժողովրդին գալ ընտրություններին և ապահովել առավելագույն մասնակցություն՝ հայտնելով իր կամքը»: Ընտրատեղամսերը բացվել են տեղի ժամանակով ժամը 08:00-ին: Ժողովուրդն ընտրելու է 290 պատգամավորի և Փորձագետների խորհրդի 88 անդամի:

Նմանատիպ նյութեր